Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:45

«Լուսավոր Հայաստան»-ը վերսկսելու է խորհրդարանական աշխատանքը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իր աշխատանքները օրենսդիրում կշարունակի՝ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացած գնահատականների լույսի ներքո՝ նոր հետևություններով: Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին ասաց հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով ԱԺ-ում ավելի վաղ տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպին:

«Նախ ուզում ենք արձանագրենք, որ խորհրդարանում տեղի ունեցած բռնությունից հետո մենք քաղաքական գնահատական էինք ակնկալում, ինչը չտրվեց: Եվ ամենաբարձր մակարդակում այն արդարացվեց: Մենք արձանագրում ենք մի քանի հանգամանք, որ ՀՀ-ում գործող իշխանությունները ընդդիիմադիր խոսքը պիտակավորել են որպես սադրանք, արդարացնում են ընդդիմադիր խոսքի նկատմամբ բռնության կիրառումը, արդարացնում են մարդկանց հետևից խփելը: Հաջորդ հանգամանքը այն է, որ իրավական գործընթացները չեն գնում իրավական պետության և իրավունքի գերակայության համատեքստում»,-ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով իր և իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև հայտնի միջադեպի իրավական կողմին՝ նա նշեց, որ իրենք կանչվել են բացատրությունների, իսկ վերջում հայտարրավել է, որ քրեական գործի հարուցումը մերժվում է:

«Դեպքը քննարկման առարկա էր դարձել մամուլի նյութերով, և քննարկվել էր որպես հանրային տիրույթի ենթադրյալ հանցագործություն: Եվ վերջում ասվում է, որ քրեական գործի հարուցումը մերժվում է, քանի որ Վճռաբեկ դատարանն ասել է, որ յուրքանչյուրը մեկ հարված է տվել »,-ասաց խմբակցության ղեկավարն ու նշեց՝ եթե գործի ուղղությունը գնում էր այդ ճանապարհով, պետությունը պետք է գնար այն այլ հոդվածի քննարկման առարկա դարձնելով, որը Մարուքյանի կարծիքով խուլիգանությունն է:

Էդմոն Մարուքյանն ընդգծեց՝ որևէ մեկը թող պատրանք չունենա, թե ճնշումներ գործադրելով՝ կարող է շեղել ԼՀԿ-ի քաղաքական օրակարգը:

«Մենք այլևս այս գնահատականների լույսի ներքո ենք շարունակելու աշխատանքները խորհրդարանում՝ հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք,  գործ ունենք մարդկանց հետ, որ հնարավոր է հետևից խփեն, գործ ունենք մարդկանց հետ, որոնք բռնությունն արդարացնում են: Գործ ունենք մարդկանց հետ, որոնք չեն հանդուրժում ընդդիմադիր խոսքը և դա պիտակավորում են որպես սադրանք: Սրանք այն արձանագրումներն են, որոնք մենք արել ենք այդ ընդմիջման ընթացքում»,-ասաց Մարուքյանը։

Նա վստահեցրեց, որ իրենց ձայնը ոչ ոք չի իջեցնելու, իրենք երբեք չեն ստորադասելու քաղաքացու շահը, այլ իրենց ջանքերն ուղղելու ենք ավելի հզոր, ժողովրդավարական երկիր ունենալուն:

«Մենք թույլ չենք տալու, որ երկիրը հետ գնա, մենք դատապարտված ենք գնալ առաջ: Բռունցքներով կգան, թե թիկունքից կխփեն, մենք առաջ ենք տանելու մեր օրակարգը»,-եզրափակեց նա։

Իր հերթին ԼՀ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան» պարտավոր է ներկայացնել «անհամաձայնների» և այլընտրանքային տեսակետ ունեցողների շահերը։

«Եթե իշխանությունը նպատակ ունի ապահովել այնպիսի մթնոլորտ, որի դեպքում բոլորը համաձայնում են, ապա այդ իշխանությունը և այդ պետությունը դատապարտված է ձախողման»,- հայտարարել է Թանդիլյանը: Հենց այդ նկատառումներից ելնելով էլ, շարունակեց պատգամավորը, խմբակցությունը մտադիր է շարունակել աշխատանքը խորհրդարանում՝ չնայած այն բանին, որ բավարարված չէ միջադեպի քաղաքական և իրավական հետևանքներով:

Խորհրդարանի նիստերի դահլիճում մայիսի 8-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև բանավեճը վերածվել էր ծեծկռտուքի: «Լուսավոր Հայաստան» —ը հայտնել էր, որ կսպասեն իշխանությունների իրավական և քաղաքական գնահատականներին, որից հետո կորոշեն իրենց անելիքները: Այդ հայտարարությունից հետո խմբակցությունը չէր մասնակցել ԱԺ նիստերին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+