Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:07

Ինքնանպատակ թեստավորում չի իրականացվում․ ում անհրաժեշտ է՝ արվում է․ ԱՆ խոսնակ

Մենք ինքնանպատակ չենք թեստավորում, թեստն արվում է բացառապես բժշկի ցուցումով այն մարդկանց, ում որ անհրաժեշտ է։ Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հաստատված թվերի աճ- թեստավորման քանակ հարաբերակցությանը։

Նա նշեց, որ թեստավորում ում անհրաժեշտ է՝ արվում է։

«Մինչև 2000 թեստը օրական, որը մենք ունեցել ենք անցած շաբաթ, եթե  քիչ է, խնդրում եմ հարցրեք այն մարդկանցից, ովքեր այլ կարծիք են հայտնում։ Մենք ինքնանպատակ չենք թեստավորում, թեստ արվում է բացառապես բժշկի ցուցումով այն մարդկանց, ում որ անհրաժեշտ է։ Դա համաճարակաբանորեն որոշվող հարց է, և դա կարող են անել միայն մասնագետները»,-նշեց Նիկողոսյանը։

Անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, որը Թբիլիսիում «ոչ դիվանագիտական» էին որակել, Նիկողոսյանը նշեց, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել, և սրանից ավել, Վրաստանի հետ կապված, այլևս մեկնաբանելու կարիք չի տեսնում։

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 87-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 51594 թեստավորում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+