Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:39

Այս ուսումնական տարվա ավարտը յուրահատուկ է․ նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ։

Արմեն Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Սիրելի շրջանավարտներ,

Այս տարի դպրոցական վերջին զանգը որպես միջոցառում անսովոր է՝ առանց առանձնահատուկ հանդիսությունների: Սակայն հանդիսություններն իրականում ընդամենը երևույթի արտաքին մասն են: Դուք ավարտում եք դպրոցն, ավարտվում է ձեր կյանքի մի հետաքրքիր, հուզումնալից ու զգացմունքային շրջան: Այլևս դպրոցական չեք: Գիտեմ՝ սա տխրությամբ եք արձանագրում: Սակայն, միևնույն ժամանակ, ուրախ եք, որ մեծացել ու հասունացել եք, որ կարող եք ավելի ինքնուրույն շարժվել առաջ, որ ընդառաջ եք գնում նոր մարտահրավերների, որ ավելի խորն ու անմիջականորեն եք տեսնելու և զգալու՝ կյանքը միշտ գեղեցիկ է, որքան էլ այն բարդ է ու անկանխատեսելի:

Սիրելինե՛րս,

Այս ուսումնական տարվա ավարտը յուրահատուկ է, ինչպես յուրահատուկ է մեր երկրի ու ողջ աշխարհի անցուդարձը վերջին մի քանի ամիսներին: Բայց այն իր մեջ մարդկային շատ բան ունի և առաջ մղող մեծ, թվում է՝ անտեսանելի ուժ»։

Նախագահը նշել է, որ այս ընթացքում շրջանավարտներն ավելի շատ ժամանակ ունեցան տեսնելու իրենք իրենց, ավելի մոտիկ լինելու իրենց ընտանիքներին, ավելի լավ հասկանալու իրենց զգացմունքն ու ավելի երկար մտորելու երեկվա, այսօրվա ու վաղվա մասին:

«Դուք հեռու էիք ձեր ընկերներից ու նրանց հետ ամենօրյա սովորական շփումներից: Բայց դրա շնորհիվ դուք նաև հնարավորություն ունեցաք ավելի լավ ճանաչելու նրանց և ավելի շատ գնահատել ընկերությունն ու դասարանի՝ որպես ընտանիքի, և դպրոցի՝ որպես տան արժեքը: Դպրոցը հանդիպման վայր է, միտք ու զգացմունք կիսելու, առաջին անգամ սիրահարվելու և սեր խոստովանելու, հասունության վայր: Բայց, իհարկե, այն նախ և առաջ, կրթություն, գիտելիք ստանալու ակունքն է:

Իմ պատանի՛ հայրենակիցներ,

Ժամանակը, աշխարհը խելահեղորեն շտապում են: Գիտելիքը ձեզ օգնելու է կողմնորոշվել ու տեղորոշվել, օգնելու է նայել ինչպես անմիջապես ձեր ոտքերի առաջ, այնպես էլ առաջին հայացքից չերևացող հեռուն: Ամուր բռնեք գիտելիքի ձեռքից, միաժամանակ զարգացնելով ձեր ընդունակություններն ու հմտություններն, ինչու չէ, նաև տաղանդը»։

Արմեն Սարգսյանը նշել է, որ գիտելիքը նրանց առաջնորդելու է ողջ կյանքում՝ կենսափորձի, տեղեկացվածության, բանալու տեսքով՝ այսօր և վաղը, հիմա և հետո․ հետո-ն արդեն իսկ եկել է, այն սկսվել է երեկվանից և մեծ թափով հրում է առաջ։

«Մեզ ստիպում է մտածել ավելի արագ, գործել ավելի արագ, գործել ավելի արդյունավետ։ Վստահ եմ, որ դուք լավագույնս եք կարողանալու օգտվել մտածելու, ստեղծելու, ստեղծագործելու, և իհարկե, ապրելու այսօրվա հնարավորությունից: Այս ամիսների ընթացքում դուք ավելի հմտորեն տիրապետեցիք տեղեկատվական տեխնոլոգիաներին և կրթության նոր մեթոդներին, ավելի լավ տեղեկացաք և ավելի հստակ պատկերացրեցիք, թե դեպի ուր և ինչպես է շարժվում աշխարհը:

Սիրելի՛ շրջանավարտներ,

Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում ու ձեզ ճանապարհեր դեպի նոր կյանք, թող հնչի, առաջին հերթին, ձեր սրտում, ձեր հոգում՝ որպես ձեր երազանքների իրականացման կոչնակ:

Եղեք առողջ ու երջանիկ, եղեք լավատես ու վստահ, եղեք ուրախ և լայնախոհ:

Ապագան ձերն է, հատկապես որ այն ստեղծում եք հենց դուք:

Բարի ճանապարհ դեպի նոր կյանք»,- ասված է նախագահի ուղերձում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+