Մարդու արժանապատվությունն անխախտել է, դա առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի, և եթե այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, մի շեղեք ճշմարտությունը և եկեք այստեղ ուրիշ բան ասեք: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի միջամտությունից հետո վիճաբանություն սկսվեց երկու պատգամավորների միջև։
«Բայց ձեզ ո՞վ ձայն տվեց: Մի հատ դուք ձեր չափի մեջ մնացեք։ Տո դու ով ես, որ ինձ ընդհատես»,- հայտարարեց Պետրոսյանը, ինչին հետևեց «Ես ՆԻկոլայ Բաղդասարյանն եմ» պատասխանը։
«Գիտեմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»,-նկատեց Պետրոսյանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վիճաբանությունից հետո ընդմիջում հայտարարեց:
https://www.facebook.com/armeniatodayarm/posts/754955181957789
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






