Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:00

Հունան Պողոսյանը հանդիպել է Կապանի ցուցարարների հետ

Հունան Պողոսյանը հանդիպել է Կապանի ցուցարարների հետ

Հունան Պողոսյանն այսօր  ժամանել է Կապանի ոստիկանության բաժնի մոտ, որտեղ արդեն մի քանի ժամ է բողոքի ակցիա է իրականացվում։ Ոստիկանության բաժնի մոտ հավաքված սյունեցիները պահանջում են ազատ արձակել ձերբակալված քաջարանցիներին՝ հայտարարելով, որ նրանց ոստիկանությունում բռնության են ենթարկել։

Հունան Պողոսյանը վստահեցրել է,  որ ոստիկանությունում բերման ենթարկվածին բռնության ենթարկելու գործով ծառայողական քննության արդյունքում մեղավորը կպատժվի, և կոչ է արել հանդարտվել և դադարեցնել բողոքի ակցիան։

Հավաքվածներին դիմելով, Պողոսյանն ասել է, որ համաձայն չէ նրանց պնդումների հետ, թե կատարվողը քաղաքական հետապնդում է: Նրա խոսքով՝ ձերբակալություններն իրավական հարթությունում են:

Մարզպետը նաև նշել է, որ քանի որ գործը հարուցված է Երևանում, ապա ձերբակալվածներին պետք է տեղափոխեն Երևան, նա ասել է, որ անտեղի որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Այնուհետև Հունան Պողոսյանն առաջարկել է մի քանի մարդկանց հետ գնալ ոստիկանություն և միասին ծանոթանալ գործի հանգամանքներին, ցուցարարները չհամաձայնեցին՝ նշելով, որ թեև ցանկություն չունեն քաղաքականացնելու տեղի ունեցողը, սակայն այդ առումով մտավախություններ ունեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ սյունեցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+