Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:06

Տիգրան Աթանեսյանը մանրամասներ է ներկայացրել իր հետ կապված միջադեպից

Տիգրան Աթանեսյանը մանրամասներ է ներկայացրել իր հետ կապված միջադեպից

«Երկու օր է՝ իմ ընտանիքի նկատմամբ ոտնձգություններ են լինում։ Ես ապրում եմ Քանաքեռի մասնավոր հատվածում, իմ տանը կպած գտնվում է Քանաքեռի հին կինթատրոնը, հիմա «ձայնագրման ստուդիա» է կոչվում։ Այնտեղ կա փոքրիկ խաղահրապարակ, երեխաներս միշտ գնում, խաղում են։ Տիրոջ որդին, ով 40  տարեկան է, պահանջում է, որ իմ երեխաները չպետք է այդտեղ խաղան»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որի ընտանիքի հետ երեկ միջադեպ է տեղի ունեցել։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել են տեղեկություններ Աթանեսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման վերաբերյալ։

Ըստ Աթանեսյանի՝ իրեն պատմել են, որ վերը նշված պահանջը պայմանավորված է իր անձով։

«Էդ փաստաբանը կյանքներս կերել է»,- ըստ Աթանեսյանի՝ նման բան է ասել ձայնագրման ստուդիայի տիրոջ որդին։ Աթանեսյանը հայտնել է, որ ինքը վերը նշված անձի հետ որևէ հարաբերություն չունի։

Աթանեսյանը պատմել է, որ նշյալ անձինք քանիցս սադրանքների են դիմել, սակայն ինքը չի արձագանքել։ Նշված օրն էլ հայհոյել են և փորձել հարվածել իր 7-ամյա տղային, իսկ այնուհետև սպառնացել են կնոջը։  Դրանից հետո Աթանեսյանի ընտանիքի անդամները տուն են մտել, կինը զանգահարել է իրեն։

«Հասկացել եմ, որ սադրանք է, զանգահարել եմ ոստիկանություն, ինչքան հնարավոր է շուտ տուն եմ հասել։ «Փառք ու պատիվ մեր ոստիկաններին, համարյա ինձ հետ հավասար հասան մեր տուն։ Այս մարդիկ հարձակվեցին ինձ վրա։ Եթե չլիներ ոստիկանության միջամտությունը, ես, գուցե, հիմա ճաղերի հետևում լինեի, չգիտեմ՝ ինչով կավարտվեր այս ամենը»,- ասել է Աթանեսյանը։

Փաստաբանը երեկ Մարդու իրավունքների պաշտպանի հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ։ Այսօր նա պարզաբանել է, թե ինչու է այդպես կարծում։

«Բոլորդ կհիշեք, որ մեր գործող քաղաքապետ Հայկ Մարությանը մի քանի տարի առաջ PR ակցիա էր կազմակերպել, սնունդ էր բաժանում։ Դա եղել է հենց այդ հիմնարկում»,- հիշեցրել է Տիգրան Աթանեսյանը և նշել, որ այդ հիմնարկի հետ կապված անձինք սերտ կապեր ունեն ներկայիս իշխանությունների հետ։

Աթանեսյանի համոզմամբ այս ամենում կան կազմակերպիչներ, բայց չի կարող ասել իշխանությունների կողմից են ուղղորդվում։ Նա շեշտել է, որ միջադեպի ժամանակ պարբերաբար խոսվել է իր՝ փաստաբան լինելու մասին։

Այս պահին տեղի ունեցած միջաղեպի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Պաշտպանը նշել է նաև, որ ստիպված է եղել դիմել պահնորդական ծառայություն, այժմ իր տանը  շուրջօրյա պահպանություն է իրականացվում։

«Ինձ չեն ներում, որ եղել եմ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը և հիմա ունեմ հակառակ դիրքորոշում իր վարած քաղաքականության հետ՝ թեպետ իր գործով իմ կարծիքը մնացել է նույնը»,- ասել է Տիգրան Աթանեսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+