Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:22

Հայաստանը 1 մլն շնչի հաշվարկով՝ վարակակիրների թվով տարածաշրջանի ռեկորդակիրն է

Հայաստանը 1 մլն շնչի հաշվարկով գրանցված վարակակիրների թվով այսուհետ մեր տարածաշրջանի ռեկորդակիրն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

«Շատ լավ հասկանալով, որ նոր կորոնավիրուսի վիճակագրությունը տարբեր երկրներում շատ տարբեր (ան)ճշտությամբ է գրանցվում, հասկանալով, որ Worldometer-ի և այս պահի դրությամբ ընդհանրապես որևէ այլ աղբյուրից ստացած թվերը բավականաչափ հուսալի չեն լուրջ գիտական համեմատության համար՝ այնուամենայնիվ գրեմ. ըստ Worldometer կայքի՝ 1 մլն շնչի հաշվարկով գրանցված վարակակիրների թվով Հայաստանը այսուհետ մեր տարածաշրջանի ռեկորդակիրն է.

Հայաստան.1,892
Թուրքիա. 1,823
Իրան. 1,542
Ադրբեջան. 370
Վրաստան. 181
»,- գրել է Վրթանեսյանը։

Վրթանեսյանը նշել է, որ սա հաստատ այն ռեկորդը չէ, որին ցանկանում էինք հասնել՝ առավել ևս, երբ համեմատում ես Վրաստանի ցուցանիշների հետ՝ հավելելով, որ այո, Վրաստանում 10 անգամ քիչ է վարակվածների թիվը 1 մլն շնչի հաշվով քան Հայաստանում։

«[Ի դեպ, Վրաստանում երեկ գրանցվել է ընդամենը 8 նոր վարակված, որոնցից երկուսը՝ Հայաստանի քաղաքացի։ Իսկ Հայաստանում՝ +335 նոր վարակակիր։] Ընդ որում չենք կարող ասել, որ վրացիները մենթալիտետով կամ տեմպերամենտով, սոցիալական շփման մոդելով մեզնից խիստ տարբերվում են։ Իսկ ուղևորահոսքերի ծավալների և աշխուժության առումով մեզնից շատ ավելի ռիսկային գոտում էին»,- գրել է նա։

Վրթանեսյանն ընդգծել է, որ այնուամենայնիվ Վրաստանի իշխանությունները կարողացան սանձահարել համաճարակը (գոնե այս փուլում), իսկ Հայաստանում ունենք այն, ինչ ունենք՝ հավելելով, որ մեկնարկային փուլում ավելի շահավետ վիճակում էինք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+