ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանում է ներկայացրել պետհամարանիշների մասին օրենսդրական նախաձեռնության շուրջ առկա կարծիքների վերաբերյալ:
«Մտահոգություններն առ այն, որ նոր պետհամարանիշները կարող են լինել ոչ պարկեշտ կամ պարունակեն վիրավորանք և այլ տարբերակներ, ուզում եմ տեղեկացնել, որ թույլատրելի տառերի և թվերի համակցությունն (կոմբինացիա) ազատ ընտրության ենթակա չէ»,- գրել է ԱԺ փոխնախագահը։
Սիմոնյանը նշել է, որ օրենքի ընդհունման պարագայում (Կառավարության որոշմամբ կսահմանվեն նոր չափորոշիչներ) ոստիկանությանը հնարավորություն է տրվում որոշել և վաճառքի հանել կոնկրետ տարբերակներ՝ օրինակ` A, B, C կամ 1, 2, 3, կամ ABC123:
«Խնդրում եմ` կարծիքներ, մեկնաբանություններ անելուց առաջ համոզված լինել, որ լիարժեք ծանոթ եք տեղեկատվությանը»,- գրել է ԱԺ փոխնախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






