ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց, որ կախված իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է դիմակներ կրել 1-2 տարի։
«Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ պարտադիր է լինելու այնքան, որքան պահանջվի և չեմ բացառում, որ դա անհրաժեշտ կլինի 1 կամ 2 տարի»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը ևս մեկ անգամ կոչ արեց, որ պետք է պահպանել անվտանգության կանոնները՝ կրել դիմակներ և ձեռնոցներ, պահպանել սոցիալական հեռավորությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







