Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

Իրավիճակը ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել․ ունենք 335 նոր դեպք. Փաշինյան

Իրավիճակը ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել․ ունենք 335 նոր դեպք. Փաշինյան

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 335 նոր դեպք, վարակից մահվան ընդհանուր դեպքերի թիվը 70 է։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Կառավարության նիստի մեկնակին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մեր գործերը լավ չեն։

Վարչապետը նաև նշեց, որ հանրության շրջանում տարածված տեսակետ կա, թե Կառավարությունը մարդկանց գումար է տալիս, որ մարդիկ համաձայնեն դառնալ պացիենտ՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար:

«Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի օրվանից մենք որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չենք հաղորդել, և մեր Կառավարությունը որևէ մանիպուլյատիվ ինֆորմացիա հանրությանը չի հայտնել: Իրավիճակը ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել կամ պատկերացնում ենք, և մենք պետք է խստագույն միջոցառումներ ձեռնարկենք համավարակը հսկողության տակ առնելու համար, որ ստիպված չլինենք գնալ նորից ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումներին: Այս փուլում մեր մարտավարությունը հետևյալն է. մենք պետք է կարողանանք իրականացնել կարանտին՝ առանց կարանտինի»,- հայտարարեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարետատունը անցնում է աշխատանքների ավելի ինտենսիվ ռեժիմի, և ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության:

«Ես երեկ նկատեցի, որ տաքսիներում ոչ հաճախորդները և ոչ էլ վարորդները դիմակ չեն կրում»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով, որ պարետատունը դիմակ կրելու պարտադիր պահանջ է դրել հանրային տրանսպորտում:

Միաժամանակ, վարչապետը կոչ արեց ստահոդ տեղեկություններ չտարածել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+