ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երկու պետական ոչ առևտրային կազմակերպություններում պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերաբերյալ իրականացված ստուգումների արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք ՊՎԾ մամուլի ծառայությունից։
Ստուգումները վերաբերում են 2015-2016 թվականների ժամանակաշրջանին և անցկացվել են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ներում: Ստուգվել է նաև ՀՀ կառավարության 2012թ.-ի հուլիսի 26-ի ՝ Երևանի Եզնիկ Կողբացի փողոցում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ծրագրի վերաբերյալ որոշման կատարումը։
Ընդհանուր առմամբ, ստուգումների արդյունքում արձանագրվել են մոտ 188 մլն դրամի խախտումներ։
ՊՎԾ-ն տեղեկանքն ուղարկել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության հատկանիշները ստուգելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







