Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում խնդրել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը նվիրված համաժողով կազմակերպել Մոսկվայում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։
«Մի քանի շաբաթ առաջ Մահմուդ Աբբասը նամակ է հղել նախագահ Պուտինին։ Նա խնդրել է նրան Մոսկվայում միջազգային համաժողով հրավիրել Պաղեստինի և Իսրայելի միջև խաղաղ գործընթացի համար։ Այդ խորհրդաժողովը պետք է նոր մեխանիզմ ստեղծի իսրայելցիների և պաղեստինցիների միջև բանակցություններ վարելու համար, որպեսզի վերջ դնի առճակատմանը երկու պետական որոշման հիման վրա», — հայտարարել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







