ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, hունիսի 1-ին ընդառաջ, պարտաստվում է Երևանի կենդանաբանական այգուն նվիրել եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծին։ Այս մասին Ծառուկյանը հրապարակում է արել իր ֆեյսբուքյան էջում։
«Կենդանիները բնության հրաշալիքներն են: Նորածին կենդանիները, լույս աշխարհ գալով, շատ անօգնական են լինում, ունենում մեր խնամքի, ուշադրության ու սիրո կարիքը:
Եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծի մասին ես անձամբ եմ մշտապես հոգ տարել ու խնամել: Այսօր արդեն նա մեծացել և ամուր կանգնած է ոտքերի վրա:
Եվ հիմա բացառիկ այդ կենդանուն Հունիսի 1-ին ընդառաջ ես պարտաստվում եմ նվիրել Երևանի կենդանաբանական այգուն: Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով էլ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը»,- գրել է ԲՀԿ առաջնորդը։
Ծառուկյանը նաև տեղեկացրել է, որ վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում է ամենօրյա հոգատարությամբ խնամել և հոգ տանել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







