Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները մայիսի 20-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5,041-ի, հիվանդներից 2,164-ն արդեն բուժվել է, մահացել է 64 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 707 դեպք, մահացել է 12 մարդ, հիվանդներից 456-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 3,518 դեպք, 41 մարդ մահացել է, 2,198-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 151,615 դեպք, ապաքինվել է՝ 112,895-ը, գրանցվել է մահվան 4,199 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 124,603-ի, ապաքինվել է 97,173 մարդ, արձանագրվել է 7,119 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 299,941-ի, ապաքինվել է 76,130 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 2,837 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







