Նրանք, ովքեր նախորդ ամիսներին տուգանվել են 100-250 հազար դրամ, այդ տուգանքները եւս կնվազեցվեն` կվճարեն 10 հազար դրամ։ Այս մասին գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը սոցցանցի իր էջում։
«Տուգանքները միայն կանխարգելելու եւ ոչ թե պատժելու խնդիր են լուծում, հենց այս տրամաբանությունից ելնելով ԱԺ-ն այսօր երկու ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով 100.000-250.000 դրամ նախկին տուգանքները նվազեցվում են 10.000 դրամ, որը նաեւ կունենա հետադարձ ուժ»,-գրել է նա։
Աբրահամյանը հայտնել է նաև, տուգանքները արդեն իսկ վճարած քաղաքացիներին պետությունը կվերադարձնի համապատասխան գումարը։
https://www.facebook.com/photo.php?fbid=10219990875135927&set=a.3796219377727&type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







