Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:55

Կարո՞ղ է կյանքներս անցնի հերքում տալու վրա․ եթե պետք է հավատաք, հավատացեք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս օրերին կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են շրջանառվում, որոնք էլ թուլացնում են մեր քաղաքացիների զգոնությունը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե կորոնավիրուսի հաստատման առաջին օրվանից կառավարությունը ոչ մի տեղեկատվություն չի թաքցրել։

«Այս ընթացքում ինչ ասես հերքեցինք: Ասում էին՝ տան վրա 2 մլն դոլար են ծախսել, հերքեցինք, ասում էին՝ ռեկետ են անում, հերքեցինք, կոշիկի գործ են անում, հերքեցինք, նարկոտիկի գործ են անում, դա էլ հերքեցինք: Հիմա եթե ուզում եք հավատաք, հավատացեք: Վաղն էլ ասելու են՝ մարդ է ուտում ընդմիջման ժամերին: Ասելու են՝ հողերը ծախեցին, փողերը ծախեցին, ոսկիները ծախցեին, թալանեցին, փայ մտան բոլորի հետ: Եթե պետք է հավատաք, հավատացեք»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նկատեց, որ կեղծ լուրերին հավատացողները կշարունակեն հավատալ, ու այդ պայմաններում խոսել հերքման տարածման մասին անիմաստ է։

«Երկու տարի է հերքում ենք, կարո՞ղ է կյանքներս անցնի հերքում տալու վրա: Ով ուզում է հավատա, թող հավատա: Թող հավատա, գնա իր սիրելի իշխանությանը հետ բերի ու երջանիկ ապրի, որ ոչ մի լուր իշխանության մասին սուտ չլինի, ամեն ինչ ճիշտ լինի: Բայց դա իշխանության մասին ստերեոտիպից է գալիս, ստերեոտիպ կա այդպես։ Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանի համապատասխան:

Որովհետեւ յուրաքանչյուրը մտածում է՝ ես որ վարչապետ լինեի, ի՞նչ կանեի, կդնեի կդմփցնեի սաղին, որտեղ հնարավոր է, փայ կմտնեի, ռեկետ կանեի, կսպանեի, ոտի տակ կտայի, կլափեի, կթալանեի: Ով այդպես  է մտածում, թող մտածի, ես այդ մարդկանց հետ կապ չունեմ: Ընդ որում կապ չունի, այդ մարդիկ հրապարակում կանգնած են եղել, թե չէ: Այս խոսակցություններին պետք է վերջ տալ»,-հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը խնդրեց անհեթեթ լուրերով իրենց չդիմել, չասել, որ պետք է հերքեն, թե դիմակի մեջ «փայ» չեն, մաքսանենգությամբ չեն զբաղվում, ապացուցեն, որ ուղտ չեն։

Վարչապետը շեշտեց՝ այս հարցերին, տարածվող միֆերին անդրադառնում է ևս մեկ անգամ՝ հաստատելու՝ կորոնավիրուս կա:

«Որ ասում ենք՝ դիմակ դրեք, նրա համար չէ, որ դիմակից փայ ունենք: Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանին համապատասխան: Դիմակ դնելը պետք է, և խնդրում, կոչ եմ անում, պահանջում եմ՝ մեզանից յուրաքանչյուրն այս ամենին վերաբերվի բացառիկ պատասխանատվությամբ»,- հայտարարեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+