Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանի իշխանությունների դիմումը Վենետիկի հանձնաժողովին

ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանի իշխանությունների դիմումը Վենետիկի հանձնաժողովին

Հայաստանի իշխանությունները որոշել են հայցել Եվրոպայի խորհրդի իրավական փորձագետների՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանին, և դա շատ լավ լուր է, հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմոն Կիլջունենը։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից։

«Կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի կասեցումը, կարծիք հայցելու՝ կառավարության որոշումը և խնդիրը խորհրդարան վերադարձնելը շատ տեղին են, հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները հիմա ժամանակ կունենան խորհրդածելու Վենետիկ հանձնաժողովի կարծիքի շուրջ՝ նախքան հետագա քայլերին դիմելն ու հանրությանը տեղյակ պահելը։ Ես սպասում են այդ կարծիքին՝ տեսնելու, թե ինչպես են դա հաշվի առնելու», – նշել է համազեկուցողը՝ ԵԽԽՎ հաղորդագրության համաձայն:

«Այս որոշումը Եվրոպայի խորհրդի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ է», — նաև ընդգծել է Կիլջունենը:

Հիշեցնենք՝ շաբաթ օրը ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առնվազն մեկ տարի հանրաքվե չի կարող անցկացվել, մյուս կողմից էլ՝ սահմանադրական ճգնաժամի լուծմանն այդքան սպասել չի կարելի: Ըստ վարչապետի՝ կառավարությունն այժմ քննարկում է ճգնաժամը որևէ ձևով խորհրդարանում լուծելու տարբերակը, և այդ նպատակով արդեն դիմել են Վենետիկի հանձնաժողով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+