Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:46

Եթե մարդը վաստակ չունի, ինչ տարբերություն՝ 10 000 են տուգանում, թե՞ 100 հազար

Եթե մարդը վաստակ չունի, ինչ տարբերություն՝ 10 000 են տուգանում, թե՞ 100 հազար

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ նշեց՝ տպավորություն է, թե իրենք դեմ են առաջարկվող փոփոխություններին:

Պատգամավորը նշեց, որ եթե մի բան արվում է ժողովրդի հոգսը թեթևացնելու համար, իրենք երբեք դեմ չեն եղել և չեն էլ լինելու:

«Բայց դիմակները ոչ միայն գործատուների վրա պիտի չդրվեն, այլև՝ քաղաքացիների: Սոցիալական պետություն է, պետությունը պետք է հոգա: Քաղաքացին աշխատանք չունի, ասում ենք՝ դիմակ դիր, որ շրջես: Եթե մարդը վաստակ չունի, ինչ տարբերություն՝ 10 000 են տուգանում, թե՞ 100 հազար, մտահոգությունն էլ ենք հասկանում»,- ասաց նա:

Պետրոսյանը նշեց, որ եթե այդքան ուզում են ժողովրդին լավություն անենք, ապա ողջամիտ չէ աշխատանք չունեցող մարդուն 100 հազար դրամով տուգանելը:

ԲՀԿ-ական պտմագավորի կարծիքով՝ անհասկանալի է նաև այն արդարացումը, որ եթե տուգանքը բարձր լինի, դա զսպաշապիկ կլինի՝ միաժամանակ հայտնելով, որ իրենք դրական են տրամադրված այս փոփոխությունների իրականացման հարցում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+