Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նոր հոլովակել է հրապարել, որում անդրադարձել է այսօր հայտնի դարձած այն տեղեկությանը, որի համաձայն Վորոնեժում մաքսանենգ ծխախոտով հայկական երկրորդ ինքնաթիռն է կալանավորվել։
«Նիկոլ Փաշինյանը նույնիսկ փորձ չարեց բացատրելու, կամ պարզաբանելու, թե ինչ էր այդ ամբողջ պատմությունը կապված ծխախոտի կամ ադամանդի արտահանման հետ: Փորձ չարվեց նույնիսկ ֆիկտիվ, ձևական քրեական գործ հարուցել, որովհետև պարզվում է, որ ծխախոտային բիզնեսը արդեն տևում է երկու տարի: Մոտավարապես երկու տարի Հայաստանը մաս է կազմում միջազգային մաֆիոզ համակարգի, որտեղից գոյանում են խայտառակ մեծ գումարներ, որոնք գնում են ուղիղ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բյուջեն»,-նշեց նա:
Միքայել Մինասյանն ասաց, որ նույնիսկ փորձ չարվեց ձևական հանձնաժողով ստեղծել, որը կփորձեր հանրությանը պարզաբանել, թե ինչպես էր հնարավոր Հայաստանում երեք ամսում կազմակերպել առանց համապատասխան գործարանների, աշխատատեղերի 20 միլիարդ դրամի ադամանդի մշակում և արտահանում:
Միքայել Մինասյանը նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ նույնիսկ չկարողացավ հերքել այդ ծխախոտի սկանդալի հարցը և բառախաղ արեց` ասելով որ խնդիր կա, բայց Հայաստանի մաքսային ծառայությունը գործել է ըստ օրենքի:
Ինչ վերաբերում է մաքսանենգ ծխախոտային բեռի արդեն երկրորդ առգրավմանը, Մինասյանը նշել է, որ ինքն արդեն գրեթե ամբողջությամբ համոզված է, որ դրանում Նիկոլ Փաշինյանն է ներգրավված։ Ըստ նրա՝ արտակարգ դրությամբ պայմաններում յուրքանչյուր թռիչք իրականացվում է Կառավարության գիտությամբ և այն բանից հետո, երբ վարչապետին զեկուցվել է արդեն երկրորդ նման թռիչքի մասին, հրաման է իջեցվել մաքրել թռիչքների ռեգիստրը, սակայն դրա վերաբերյալ տվյալները պահպանվում են նաև միջազգային ռեգիստրներում։ Մինասյանը ներկայացրել է միջազգային ռեգիստրում դեպի Վորոնեժ կատարված թռիչքի վերաբերյալ տվյալները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






