Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Թատրոններում փորձերը կարվեն առավելագույնը 10 անձի ներգրավվածությամբ. փոխքաղաքապետ

Թատրոններում փորձերը կարվեն առավելագույնը 10 անձի ներգրավվածությամբ. փոխքաղաքապետ

Այժմ քննարկում են մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, գրադարանների և այլ կազմակերպությունների գործունեության հարցը և մշակում նորմերը: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Պարետի որոշման մեջ կա այն կանոնակարգը, որով պետք է առաջնորդվեն մշակութային կազմակերպությունները: Գրադարանների մասով դեռ ոչինչ չկա, բայց թատրոնները և այն թանգարանները, որոնք գործում են բացօթյա, հնարավորություն ունեն աշխատելու: Թատրոնները, միայն փորձերի տեսանկյունից, առավելագույնը 10 մարդու ներգրավվածությամբ կարող են աշխատել՝ ամբողջական կանոնները պահպանելով»,- ասաց Վիրաբյանը:

Փոխքաղաքապետը նշեց նաև, որ կան կազմակերպություններ, որոնց ընդհանուր բյուջեն գոյանում է ոչ միայն պետության սուբսիդիայով, այլև՝ սեփական եկամուտներով, օրինակ՝ թատրոնների ու թանգարանների դեպքում տոմսերի վաճառքը:

«Շատ դեպքերում աշխատավարձի ֆոնդերում ունենում են խնդիրներ, և այն կազմակերպություններին, որոնք չեն կարողանում ձևավորել արտաբյուջե ու գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ, Երևանի քաղաքապետարանը կֆինանսավորի, որպեսզի հնարավորություն ունենան աշխատակիցներին 100 տոկոսով վճարել աշխատավարձը»,- Տիգրան Վիրաբյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+