Այսօրվանից ներսկսվել է նախակրթարանների աշխատանքները, սակայն բոլոր նախակրթարաններում պարետի կողմից սահմանված կանոնները պետք է պարտադիր պահպանվեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
«Բացառվում է ծնողներից որևէ մեկի մուտքը մանկապարտեզ։ Աշխատակիցները դուրս են գալու, հեռավար ջերմաչափում են անելու և համոզվելով, որ երեխան տաքություն չունի ընդունելու են մանկապարտեզ։ Հորդորում եմ բոլոր ծնողներին այդ ժամանակահատվածում լինել համբերատար, որովհետև մեկ մուտքով մոտ 100 երեխա մուտք են գործելու մանկապարտեզ»,- ասաց Սարգսյանը։
Փոխքաղաքապետը հայտնեց, որ երեխաները ջերմաչափվում են նաև մանկապարտեզի ժամի ավարտին, և եթե նրա մոտ գրանցվում է ջերմութուն ծնողներին հորդորում են հաջորդ օրը չբերել մանկապարտեզ։
«Խմբերում լինելու են 8-10 հոգի։ Հրաժարվելու ենք այն խաղերից և խաղալիքներից, որոնց վրա կարող է վարակը երկար մնալ, մանկապարտեզում նոր կանոններով ենք շարժվելու,- ասաց Սարգսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







