Brent տեսակի նավթի գինը՝ հուլիսյան մատակարարումներով, ապրիլի 13-ից ի վեր առաջին անգամ հասել է առավելագույն ցուցանիշին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նավթի մեկ բարելն արժեցել է 33,36 դոլար, ինչը 1,61 տոկոսով բարձր է նախորդ սակարկությունների փակման մակարդակից: WTI ապրանքանիշի հուլիսյան ֆյուչերսներն էլ են թանկացել, որոնք միանգամից աճել են 2,85 տոկոսով՝ հասնելով 30,26 դոլարի, ։
Նավթի գների աճի վրա ազդել է ապրիլի 12-ին «ՕՊԵԿ+»-ի անդամների կնքած համաձայնագիրը՝ հումքի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







