ՀՀ Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է հարցաքննության: Այս մասին ֆեյսբուքյան հայտնել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչը քրեական ոստիկանության միջոցով այսօր հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել Հայրապետյանին»,- գրել է նա:
Փաստաբանի խոսքով` միամտություն կլինի հավատալ, թե ՀԿԳ քննիչը տեղեկություններ չունի այն մասին, որ տևական ժամանակ է` Ռուբեն Հայրապետյանը բուժման նպատակով գտնվում է արտերկրում և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չի կարող մեկ օրվա ընթացքում վերադառնալ հայրենիք:
«Հերթական անգամ փորձ է արվում իրավական դաշտում գործելու պատրանք ստեղծել՝ իբրև օրենքով սահմանված կարգով է անձը ծանուցվում հարցաքննության ներկայանալու, որ կանչեցին ու չեկավ. մյուս օրն էլ աղաղակեն՝ թաքնվում է քննությունից»,- կարծիք է հայտնել Մակինյանը:
https://www.facebook.com/amram.makinyan/posts/241506290259081
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







