Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:25

Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»,  անդրադարձել է բանակում կատարած փոփոխություններին։

Վարչապետը նշեց, որ առաջնագծում տեղադրվել են 23 նոր մարտական և կրակային դիրքեր։

  • Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ։
  • Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով։
  • Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների՝ պայմանագրայիններով փոխարինման գործընթացը, և պայմանագրային զինծառայողների թիվը աճել է 4.1 %-ով։
  • Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր։
  • Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 148 մարտական դիրք։
  • Մշտական ջրով ապահովվել է 235 դիրք։ Դիրքերում զինվորներին տրամադրվում է նաև շշալցված ջուր, ինչը անվտանգային մի շարք հարցեր լուծելուց զատ նաև որակական առաջընթաց է։
  • Սննդի մատակարարման նոր ծառայությունից օգտվում է ժամկետային զինծառայողների 80%-ը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը։

Վարչապետը տեղեկացրեց, որ 2019 թվականի հունիսից թվով հինգ քաղաքացիական կազմակերպությունների կողմից զորամասերում, 2020 թվականի մայիսի 1-ից մարտական հերթապահություն իրականացնող դիքերի 54 տոկոսում իրականացվում է սննդի մատուցման ծառայություն։ Սննդի մատուցման ծառայությունից օգտվում են ժամկետային զինծառայողների 80 տոկոսը։ Նախատեսվում է մինչև տարեվերջ համակարգում ներառել բոլոր զորամասերն ու մարտական դիրքերը։ Դիրքերում զինվորներին նաև շշով ջուր է տրվում։

Ըստ կառավարության ղեկավարի ներկայացրած տվյալների՝ Հայաստանի տարածքում 350 կմ և ավել հեռավորությամբ արձակուրդ մեկնող ժամկետային զինծառայողի տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափերն ավելացել է։ Որոշումը տարածվում է Ոստիկանության զորքերի և ԱԱԾ աշխատակիցների վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+