Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:48

Ինչպե՞ս է համավարակի պայմաններում կազմակերպվելու զորակոչը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը «Առաջին» լրատվականի հետ հարցազրույցում խոսել է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտասահմանում գտնվող զորակոչի ենթակա քաղաքացիների դեպի Հայաստան հնարավոր տեղափոխումը կազմակերպելու, ինչպես նաև առաջիկա զորակոչի մասին:

«Որպեսզի հնարավոր լինի որոշակի իրավական խոչընդոտներից խուսափել՝ այս տարի ավելի ակտիվ ենք, որպեսզի չիմացության հետևանքով որևիցե մեկի մոտ խնդիրներ չառաջանան»,-ասել է Բալայանը՝ զորակոչի կազմակերպման միջոցառումների հետ կապված։

Նա նաև տեղեկացրել է, որ ներկայումս ստուգայցեր են իրականացվում տարածքային զինկոմիսարիատներ՝ սանիտարահամաճարակային նորմերի պատշաճ մակարդակի ապահովման համար։

Բալայանը հայտնել է նաև, որ որ ԶՈՒ-ում բոլոր հակահամաճարակային միջոցառումները կատարվում են արտակարգ ճշտապահությամբ և ժամանակին։ «Հնարավոր չէ զորակոչը որևիցե կերպ հետաձգել, քանի որ դրանից է կախված նաև զորացրումը»,-նշել է նա։ Պաշտպանության փոխնախարարը հայտնել է նաև, որ ներկա իրավիճակով պայմանավորված փոփոխություններ են կատարվել նաև զորակոչի կազմակերպման գործընթացներում և նորակոչիկների ծնողներն այլևս կարիք չեն ունենա մայրաքաղաք ժամանելու, այլ տարածքային զինվորական կոմիսարիատներից կհետևեն գործընթացին։ «Կենտրոնական հավաքակայում ծնողների մուտքը չի թույլատրվելու»,-նշել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+