Վստահ եմ՝ դուք էլ եք նկատել, որ Նիկոլ Փաշինյանին միշտ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարում է, որ նա սկսի իրականացնել իր իսկ կողմից տրված խոստումները և աշխատել, որովհետև նա զբաղված է ամեն ինչով բացի աշխատելուց: Այս մասին «Ստի վերջը» տեսաշարքի իր 4-րդ տեսահոլովակում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Մինասյանը տեսնայութի առաջին մասում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերերթից մինչև ներկայիս իշխանավարման ժամանակաշրջանը վարած քաղաքականությանը. «Պրոցեսը կարող ենք համարել սկսած Գյումրիից, երբ նա քայլելու ընթացքում կարողացավ մարդկանց մի զանգավածի համոզել, որ նա կարող է ամեն ինչ և հնարավոր է ամեն ինչ, բայց քանի կա Սերժ Սարգսյանը, ամեն ինչ անհնար է:
Հայ ժողովրդի մի մասը հավատեց, կուրորեն հետևեց Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը հեռացավ և Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ նաև խանգարում է Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանն էլ հեռացավ և Նիկոլ Փաշինյանն ասաց,՝ գիտեք, որ ես այդ ամենն իրականացնեմ, փոքր բան է մնացել, ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ: Դա էլ եղավ, կարծես ամեն ինչ լավ էր, կախարդական փայտիկը կար, երջանկությունը եկել էր, ոչինչ չէր խանգարում, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սեփական օգտագործման քաղաքապետը»,- ասել է նա:
Մինասյանը նշել է, որ այսօր խոսելու է հետաքրքիր ուրիշ դեպքի մասին: Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ ու գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով: «Մաքսանենգ ճանապարհով Հնդկաստանից Հայաստան են ներմուծվում ադամանդներ, դառնում «հայկական» և արտահանվում՝ առանց ոչ մի հարկ մուծելու»,- նշել է Միքայել Մինասյանը:
Ըստ Մինասյանի՝ 2020 թվականի առաջին եռամսյակում արտահանված ադամանդների եւ ոսկու ծավալները չեն համապատասխանում Հայաստանում առկա արտադրական հնարավորություններին։
Նրա խոսքով ՝ «ներմուծման և արտահանման այս միջազգային մաֆիոզ համակարգը ստեղծվել եւ ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի կողմից»:
Մինասյանն անդրադարձավ նաև կառավարության ղեկավարի կողմից իրեն առաջարկված գործարքին և տեղեկացրեց, որ վերջինս փորձել է պայմանավորվել են շատերի հետ ։ Նրա խոսքով ՝ կան մարդիկ, ովքեր մեկ օրում օլիգարխներից վերածվել են խոշոր և կառուցողական սեփականատերերի ։
Մինասյանն ընդգծել է, որ քրեական գործ է հարուցվել իր առաջին տեսահոլովակի վերաբերյալ, սակայն նույնը տեղի չի ունեցել երկրորդ հոլովակի կապակցությամբ, որը նվիրված էր մաքսանենգ ծխախոտով օդանավին:
https://www.facebook.com/100001352727236/posts/2849596895095373/?d=n
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






