Թուրքիայում կորոնավիրուսով 104.030 հիվանդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարին։ Աղբյուրի համաձայն՝ վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսից 55 մահվան դեպք, կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 4007-ի:
Թուրքիայում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 144.749 դեպք։ Անցած օրվա ընթացքում կատարվել է 34.821 թեստ, 1635 թեստ դրական արդյունք է տվել. համաճարակի սկզբից երկրում անցկացվել է կորոնավիրուսի 1.508.824 թեստ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







