Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Ծեծ կերած մարդկանցից մանդատ են պահանջում․ բռնապետությո՞ւն են ուզում․ Մարուքյան

Ծեծ կերած մարդկանցից մանդատ են պահանջում․ բռնապետությո՞ւն են ուզում․ Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՔԾ-ում տվել է բացատրություն՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ՀՔԾ շենքից դուրս գալով՝ լրագրողներին հայտնեց Մարուքյանը։

«Գլխավոր Դատախազությունը տեսանյութերի հիման վրա նյութեր է ուղարկել ՀՔԾ։ Այսօր ծանուցվել եմ, որ դատաբժշկական փորձաքննության մասին որոշում է կայացվել։ Սկզբից գնացել եմ դատաբժշկի մոտ, հետո եկել եմ այստեղ ու տվել բացատրություն։ Ասել եմ այն ինչը երևում է տեսանյութում»,- ասաց ԼՀԿ ղեկավարը և հավելեց, որ գործընթացը տևել է մոտ 2 ժամ։

Մարուքյանը նշեց, որ իր ակնկալիքն ավելի շատ քաղաքական է. «Ես իմ ելույթում էլ եմ ասել, եթե դա չի դատապարտվում քաղաքական մակարդակում, դա կարող կրկնվել։ Ամեն մի պատգամավոր կարող է մտածել, որ ելույթ ունենալուց իրեն կարող են խփել, բռնություն կիրառեն՝ իր հայտարարությունների համար։ Եթե հիմա խորհրդարանում պատգամավորների նկատմամբ բռնություն է կիրառվում, մի քանի օր հետո Մարդու իրավունքների պաշտպանին են սպառնում, այն մյուս օրը փողոցում են մարդ ծեծելու»։

Մարուքյանը նշեց, որ այդպիսով երկրում բռնությունը չի դատապարտվում, հետևաբար բռնության մշակույթը տեղ ունի Հայաստանում։ Նա նկատեց, որ քաղաքական հետևանք ակնկալում է բոլորից։ Ըստ Մարուքյանի՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որ բռնության զոհերին դարձնեն հիմնական մեղավորներ։

«Ուզում են, որ ընդդիմությունն իր մանդատները վայր դնի որ իրեն ի՞նչ անեն, երկիրն ուզում են բռնապետություն դարձնե՞լ։ Ծեծ կերած մարդկանցից մանդատ պահանջելը… ես չգիտեմ՝ երևի Հյուսիսային Կորեայում էլ չկա նման բան՝ սա ամբողջատիրական մտածողության հարց է»,- ասաց Մարուքյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+