Իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից, այսպես է արձագանքել Նախագահ Արմեն Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանն այն հրապարակումներին, որոնցում լուսանկարներ են տարածվում, այսպես կոչված, իր «գեյ-ամուսնության» վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանի կրտսեր որդին՝ Հայկը, «վերջերս ամուսնացել է իր սիրելի ամուսնու` Ֆարիսի հետ: Ասում են, որ գեյ զույգի ամուսնությանը մասնակցել են բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, անգամ Մեծ Բրիտանիայի Արքայազնը»:
Ի պատասախան լրատվամիջոցների հարցումների՝ Հայկ Սարգսյանը փոխանցել է հետևյալ պարզաբանումը. «Անկեղծ ասած, զարմացած եմ այդ հրապարակման անհեթեթության և դրա հեղինակների նեղմտության և փոքրոգության աստիճանից:
Տեխնոլոգիաներն, իհարկե, հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկար մակագրել ըստ ցանկության, ինչպես և վարվել են Ձեր նշած հրապարակման հեղինակները և նրանց անազնիվ դիրիժորները՝ ունենալով ամենաստոր նպատակները: Միանգամից հիասթափեցնեմ. իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից»»,- նշում է Սարգսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






