Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:10

Կարողացանք թաքուն օպերացիա կազմակերպելով՝ ծեծվող կնոջը տանից տանել. Զոհրաբյան

Ազգային ժողովում ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ բռնության ենթարկվող կանանց խնդրին: Վերջինիս ելույթի ժամանակ իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հունից դուրս եկավ, երբ Զոհրաբյանը ցուցադրում էր բռնությանը զոհ դարձած կանանց լուսանկարներ ԱԺ ամբիոնից։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ բազմաթիվ կանայք , ովքեր չգիտեն իրենց իրավունքները, ամեն օր բռնության են ենթարկվում:

«Մեզ դիմել էր մի կին, որի վրա ամուսինը գրաֆիկով, օրվա ռեժիմով սիգարետ էր հանգցնում, և այդ կինը վախենում էր դիմել ոստիկանություն, ասում էր՝ մեր մենթալիտետն այնպիսին է, որ մեր հարևանները ինձ կպատժեն, այդ դեպքում այո, իրեն պետք է բացատրել, որ դու իրավատեր ես, պահանջատեր ես, նույնքան իրավունք ունես, անգամ ավելին, քան այդ սադիստը։

Մեկ դեպքում էլ, ամուսինը դաժանաբար ծեծում էր կնոջը, թաքուն օպերացիա կազմակերպելով կարողացանք կազմակերպել կնոջն առևանգել ու տանելը, ինձ զանգեց ու փորձեց ահաբեկել այդ կնոջ մայրը՝ ասելով, դա ձեր ինչ  գործն է, ձեր քիթն ինչի՞ եք խոթում իմ աղջկա ընտանիքի մեջ։ Խնդիր կա, որ պետք է կանայք իրենց մտածելակերպը փոխեն»,- ասաց նա՝ ցուցադրելով բռնության ենթարկված կանանց լուսանկարները։

Նրա խոսքով՝ մենք չգիտենք, թե ընտանիքներում կանանց ու երեխաների նկատմամբ լատենտ բռնությունն ինչ չափերի է հասնում: Կանայք նույնպես իրենց մտածելակերպը պետք է փոխեն: «Ես փորձել եմ վիճակագրություն ստանալ ոստիկանությունից, թե ընտանիքում բռնության կանխարգելման օրենքի ընդունումից հետո ինչքանով է աճել այն կանանց թիվը, ովքեր ունեցել են քաղաքացիական խիզախություն՝ դիմելու իրավապահ համակարգին: Աննշան, իսկ մենք շատ ավելին էինք ակնկալում, որովհետև ֆիզիկական, հոգեբանական բռնությունները մեր ընտանիքներում շատ մեծ թիվ են կազմում»,- նշեց Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ եթե խնդիրները շարունակվեն պարտակվել, մշտապես կունենանք կեղծ վիճակագրություն: Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ շատ անելիք կա դեռևս այս դաշտում, նաև անհրաժեշտություն կա փոփոխելու ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենքը:

https://www.youtube.com/watch?v=5uYWHc4KunU

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+