Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:05

Բադասյանը ռեկորդ սահմանեց վարչապետին համոզելու՝ ինչո՞ւ հնարավոր չէ վեթինգ անել

Բադասյանը ռեկորդ սահմանեց վարչապետին համոզելու՝ ինչո՞ւ հնարավոր չէ վեթինգ անել

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ջանք ու եռանդ չխնայեց՝ վարչապետին ապացուցելու համար, թե ինչու՞ և ինչպե՞ս Հայաստանում հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած վեթինգ ու անցումային արդարադատություն»։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ իր ելույթում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով վարչապետի և արդարադատության նախարարի երեկվա քննարկմանը՝ դատական համակարգի վեթինգի թեմայով:

Բաբաջանյանը նշեց, որ դատական համակարգի արմատական առողջացման փոխարեն  այսպիսի շրջադարձ է տեղի ունեցել: Ըստ նրա՝ ոչ մեկի մտքով չէր էլ անցնի, որ հեղափոխությունից երկու տարի անց կարող է հնարավոր լինել նման բան առհասարակ։

«Արդրադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց, թե ինչու հնարավոր չէ կիրառել բարեվարքության իրական և ոչ թե ձևական կանոններ, որոնք կստիպեն դատավորներին նախկինից տարբերվող գոծելաոճ որդեգրել: Ռուստամ Բադասյանը երեկ գործնականում ռեկորդ սահմանեց այն հարցում, թե ինչպես կարելի է  հեղափոխության առաջնորդին համոզել, որ ճիշտը ոչ թե հեղափոխական փոփոխություններն են, այլ այն ամենի պահպանումը, հանուն որոնց փոփոխության տեղի է ունեցել նույն այդ հեղափոխությունը»,- ասաց Բաբաջանյանը:

Պատգամավորի խոսքով՝ մենք լսեցինք, թե ինչպես արդարադատության նախարարը վարչապետին զեկուցեց, որ ամբողջությամբ տապալել է վարչապետի տված հանձնարարականի կատարումը:

«Այսպիսով, Ռուստամ Բադասյանը երեկ արձանագրեց, որ այլևս պետք է մոռանալ իրական վեթինգի, իրական անցումային արդարադատության ու բարեվարքության մասին, քանի որ պարզվում է՝ դրանց կիրառմանը խանգարում է Սահմանադրությունը, Վենետիկը հանձնաժողովը, խանգարում է ամեն ինչ, ինչ հնարավոր է»,- հավելեց նա:

Պատգամավորը նշեց, որ վարչապետի լռությունը փաստում է, որ իրեն բավարարում են իր արդարադատության նախարարի՝ դատական համակարգը հեղափոխությունից հնարավորինս հեռու պահելու մասին հիմնավորումները: Հակառակ պարագայում արդեն պետք է տեղեկացված լինեինք Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին, հավելեց նա:

«Նիկոլ Փաշինյանը և ԱԺ Իմ քայլը խմբակցությունը հավասարապես պատասխանատվություն են կրում դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների տապալման կամ այդ ոլորտում հեղափոխության պարտության ու հակահեղափոխության հաղթանակի համար: Երեկվանից հետո պարզ դարձավ, որ Հայաստանում շարունակելու են արդրաադատություն իրականացնել անցած տասնամյակներին քաղաքացիների հետապնդումներին, սպանություններին իրավական ձևակերպումներ տված, մարդկանց ունեզրկողներին ու կողոպտողներին արդարացրած դատավորները: Նույն այն դատավորները, որոնք ներկայում էլ գտնվում են նախկին իշխանությունների, օլիգարխների ուղղակի և անուղղակի ազդեցության տակ: Եվ դուք միամտորեն որոշել եք նրանց ինքնամաքրման շանս տալ»,- հայտարարեց Արման Բաբաջայնանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+