ՀՀ ազգային ժողովի «Իմ քալը» խմբակցությունը մայիսի 12-ի նիստի սկզբում քվեարկություններից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց: Այս մասին նիստի սկզբում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ընդմիջումից հետո պատգամավորները պետք է քվեարկեն նախորդ օրը քննարկված նախագծերը: ԱԺ-ն կշարունակի քննարկել «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






