«Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ խնդրել է, որ մի ձև գտնեք՝ մենք մանդատները դնենք: Մեր Նիկոլին որ տեսնեք, ասեք՝ էլ ուրիշ ձև չգիտե՞ս, Նիկո′լ, այդ վերջին ընդդիմախոսներին ես ուզում նեղացնե՞ս»,- անդրադառնալով այսօր ՀՀ ԱԺ-ում իր հասցեին Սասուն Միքայելյանի և Լիլիթ Մակունցի կողմից արված հայտարարություններին՝ Արցախից ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա ասաց, որ դրանք իրենց թիկունքի հետևում հնչող սպառնալիքներ են:
«Ե՛վ Սասուն Միքայելյանը և՛ տիկին Մակունցը առաջարկել են մեր մանդատը վայր դնենք։ Մեր մանդատներն ինչի՞ դնենք, ու՞մ ենք խբել։ Այ Սասուն Միքայելյանը պիտի դնի, որովհետև քաղաքականության հետ կապ չունի, որ խոսումա չես հասկանում ինչ մասին է խոսում»,-նշել է Մարուքյանը՝ հավելելով, որ էլի մարդիկ պետք է դնեն մանդատները, ովքեր մեջքից խբում են։
«Ամաչում եմ ձեր փոխարեն, այ հաց ուրացողներ, այ ճանապարհ անցած ուրացողներ։ Մանդատ եք ուզում, մանդատ չեք ստանալու։ Մենք բռնության զոհն եք, իսկ դուք բռնության հեղինակներն եք, մանդատը դնենք, որ ընդհանրապես անսասան դիկտատուրա հիմնեք երկրում, դա բացառված է»-շեշտել է Մարուքյանը։
«Հայաստանը սարքել եք սամասուդապետություն։ Դուք հիմա գործում եք շատ ավելի վատ, քան նախկինները, հետևաբար նախկիններ ասելով, պետք է գործողություններով դատենք մարդկանց, դուք ավելի շատ նախկին եք, քան նախկինները»,-նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






