Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:53

Ինձ 17 անգամ այրելու կոչ են արել, 7 անգամ գլխատելու, 4 անգամ քառատելու․ Զոհրաբյան

«Ինձ 17 անգամ այրելու կոչ են արել, 7 անգամ գլխատելու, 4 անգամ քառատելու և 6 անգամ կախելու: Ես չեմ խոսում այդ ֆեյք ինդուստրիայի թափթփուկների մասին, ովքեր թաքնվում են տարբեր անունների տակ: Ես խոսում եմ իրական օգտատերերի մասին, և պետությունը ոչինչ չարեց ինձ պաշտպանելու համար»։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ ներում է այդ մարդկանց՝ խաղաղ ապրելու համար, բայց երբեք նրանց անունները չի մոռանալու։

Անդրադառնալով ատելության խոսքին՝ պատգամավորը նշեց, որ իրենք ԱԺ ամբիոնից ասում էին, որ կանգնել ենք ջրբաժանի առաջ, որ ատելությունն ուղղակի կազմաքանդում է հասարակությունը, իսկ իրեն հակադարձում էին, թե գուցե ձեզ չեն սիրում, դրա համար ատելության խոսք է հնչում ձեր նկատմամբ։

«Այո, ինձ չսիրողներ կան, բայց կան նաև սիրողներ, և ես երբեք գիր ու ղուշ չեմ  արել, թե ով է սիրում, ով չի սիրում: Ես խոսել եմ երևույթի մասին, որ այսօր այն, ինչ տեղի է ունենում, այո, ամենաթողության մասին է: Երևանի ավագանու ընտրության ժամանակ շատ համակարգված ձևով ինձ սարքեցին թիրախ, իմ երեխային, իմ ընտանիքը, իմ մահացած հոր գերազմանը սարքեցին թիրախ, և պետությունը որևէ բան չարեց»,- ասաց Զոհրաբյանը:

Նա նկատեց, որ գնահատում է բոլոր այն օրենքները, որոնք կզսպեն ատելության ու թշնամանքի խոսքը, բայց չի կարծում, որ միայն օրենսդրությամբ կարելի է լուծել այդ խնդիրը:

«Եթե մենք չգանք քաղաքական ուժերով, լրատվամիջոցներով, քաղհասարակությամբ, հասարակությամբ ջենթլմենական հմաձայնության, որ սա կարմիր գիծ է, որից որևէ մեկս չենք անցնում, մենք անընդհատ ունենալու ենք նման տգեղ, ցածրակարգ բանավեճեր, երբ քաղաքական դիսկուրսը փոխարինվելու է բռունցքներով: Շվեյցարիայում, օրինակ, ուղղակիորեն հրաժարվեցին հեռարձակել այնպիսի կադրեր, ինչպիսին լինում է այս ԱԺ-ում և դրսում: Մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում: Ուզում ենք լայքե՞ր, թե իսկապես ուզում ենք քաղաքական մշակույթ, որտեղ յուրաքանչյուրը կհասկանա, թե որն է կարմիր գիծը»,-ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը, դիմելով մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում դժգոհությունների ու հացադուլների մոտիվացիան հիմնականում, հատկապես հիմա, ձգձգվող դատական նիստներն են:

«Դատավորները, երբ հավես ունենում են, այն ժամանակ են նիստ անում, արդյունքում ունեցանք Կարեն Ծաղիկյանի մահվան դեպքը, բայց եթե դատավորը չալարեր ու դատական նիստը շուտ աներ, ապա հնարավոր կլիներ փրկել մարդու կյանքը»,- ասաց նա:

Պատգամավորը պաշտպանի ուշադրությունը հրավիրեց կանանց նկատմամբ թիրախավորված թշնամանքի վրա: Ինչ վերաբերում է եկեղեցին թիրախավորելուն, նա ասաց, որ բոլորս այս լարվածութունը պետք է թույլ չտանք: Նա նկատեց, որ մասնավոր կյանք ներխուժելու վտանգի տակ բոլորն են ու կարևորեց ԱԺ համապատասխան հանձնաժողվի հետ աշխատանքային խումբ ստեղծելու ու քննարկումներ ծավալելու անհրաժեշտությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+