ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ մայիսի 11-12-ը ներառյալ գործուղվել է Արցախի Հանրապետություն:
Նշվում է, որ Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվել է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ըստ տեղեկատվության՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու է Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






