Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:43

Ելույթ ունենալիս ուրիշ Փաշինյան էր, Միրզոյանի կաբինետում՝ ուրիշ. Մարուքյան

Ելույթ ունենալիս ուրիշ Փաշինյան էր, Միրզոյանի կաբինետում՝ ուրիշ. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ անդրադարձավ ԱԺ-ում կատարված ծեծկռտուքին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ասաց՝ ցավում է, որ այսօրվա տոնական տրամադրությունը չստացվեց առաջ տանել:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ ցավում է այն մարդկանց համար, ովքեր հեղափոխական ուժին ձայն են տվել. «Վերջին դեպքերը ապացուցեցին, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ ուղղակի կուսակցության լիդեր»,-ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը, ապա ներկայացրեց, թե ինչ է կատարվել ԱԺ նիստերի դահլիճում։

Էդմոն Մարուքյանը պատմեց, որ ընդմիջում հայտարարելուց հետո Արարատ Միրզոյանն առաջարկել է գնալ իր աշխատասենյակ, որտեղ նաեւ Նիկոլ Փաշինյանն էր: Ու իրենք միասին Փաշինյանի հեռախոսով նայել են տեսանյութը, հանգիստ զրուցել: Մարուքյանն ասում է, որ աշխատասենյակում նստած Փաշինյանն ու ամբիոնից խոսող Փաշինյանը տարբեր էին, իսկ խորհրդարանում կատարվածը որակում է արատավոր երեւույթ: Ասում է՝ հույս էին փայփայում, որ կատարվածին քաղաքական գնահատական կտրվի, մինչդեռ վարչապետը, որ ողջ ծեծկռտուքի ժամանակ դահլիճում էր, չսաստեց «Իմ քայլ»-ականներին, այդպես էլ համարժեք գնահատական չտվեց:

Մարուքյանն անդրադարձավ նաև նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ խմած սուրճին ու զրույցին։  Հավելեց, որ Փաշինյանին ասել է, թե նրա կուսակիցներն իրենց մեղադրում են նախորդ իշխանության հետ կապ ունենալու մեջ, վարչապետն էլ հաստատել է, ինքն էլ նրա աչքերի մեջ նայելով պատասխանել է. «Բացառվում է, որ մեր վստահության կրեդիտը որեւէ մեկի ոտքերի տակ մատաղ անենք, ես ասեցի, որ մենք լինելու ենք հաջորդ իշխանությունը»: Էդմոն Մարուքյանը կարծում է, որ հենց այդ հայտարարությունը Փաշինյանին դուր չի եկել. «Հենց իշխանությունն իմացել է, որ մենք ենք այլընտրանքը, ասում են՝ մեզ քշեք, թող Սերժն ու Խաչատրյան Գագոն գան: Ես ասել եմ՝ մենք ենք այլընտրանքը, մենք ենք գալիս…»։ Նաեւ Փաշինյանի ելույթի այն հատվածն առանձնացրեց, որտեղ վարչապետն ասել էր, թե տեսեք՝ ինչպես է ընդդիմությունը խոսում լեգիտիմ իշխանության հետ. «Ժողովուրդը մենակ ձե՞զ է ընտրել, ընտրել է մեզ, ընտրել է ԲՀԿ-ին, ո՞նց եղավ, որ մենակ դուք եք լեգիտիմ… Ինքը հիմք է դրել Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու, դա միանշանակ է»:

Էդմոն Մարուքյանը նաեւ հայտնել է, որ ունեն բավարար ռեսուրս պաշտպանվելու, իսկ ինչ-որ «հեղափոխության պահապանների» կիսազինված, զինվորական հագուստով խմբերն ուղղակի խայտառակություն են, եւ նրանց զինվորական հագուստ կրելը անարգանք է զինվորական հագուստի հանդեպ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+