ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում ներկայացված է մայիսի 9-ի տոնակատարությունների ցանկը.
- 10:35 Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր կայցելեն պետական պաշտոնյաներ
- 11:00 Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի եռատոնին նվիրված միջոցառումներին
- 11.30 Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրում վետերանների պատվո երթ է լինելու, որի ավարտին անակնկալ է նախատեսված
- 22.00 Տոնական օրը կեզրափակվի հրավառությամբ, որին կհաջորդի տոնական համերգը: Միջոցառումը կհեռարձակվի ուղիղ եթերում
Հնարավոր մարդկային կուտակումներից խուսափելու և նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով կկազմակերպվեն հետևյալ միջոցառումները՝
- Մայիսի 9-ին արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրի տարածք և հարակից ճեմուղիներ
- Մայիսի 9-ին՝ ժամը 08:00-ից մինչև ժամը 23:59-ը, արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Կոմիտասի անվան պանթեոն
- «Եռաբլուր» պանթեոնում մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով նշանակվելու են ոստիկանական վերակարգեր»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







