Վերջին երկու օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։
«Գեղարքունիքի մարզում՝ վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը՝ 170-ն է։ Արդեն ունենք ապաքինվածներ. առողջացել է 19 մարդ»,- ասված է գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







