Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:07

Մանկապիղծները պետք է քիմիական ստերջացման ենթարկվեն. Նաիրա Զոհրաբյան․ Զոհրաբյան

Սեռական բռնություն երեխաների հանդեպ որևէ սթափ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նկատեց, որ  խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է արդեն տարրական դասարաններում ինչպես պետք է կազմակերպվի սեռական դաստիարակությունը, ով պետք է վերահսկի։

Զոհրաբյանը հիշեցրեց, որ 2013 թվականին կատարել են քրեական օրենսգրքում փոփոխություն, որտեղ խստագույնս պատժամիջոցներ է սահմանվել անչափահասների հանդեպ սեռական բռնության դեպքում:

«Մենք սահմանացինք մի քանի խիստ կարգավորիչներ, այդ թվում 14 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բռնությունը պատժվում է 8-15 տարի ժամկետով, այդ թվում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկում»,-ասաց Զոհրաբյանը:

Նա  հավելեց, որ իրենք առաջարկել էին նաև մեկ այլ նախագիծ, որը շրջանառությունից դուրս եկավ, բայց այժմ կրկին կդնեն շրջանառության մեջ։ Խոսքը քիմիական ստերջացման մասին է։

«Մենք առաջարկել էինք գնալ քիմիական ստերջացման ճանապարհով բոլոր նրանց հանդեպ, որոնք սեռական բռնություն կկատարեն անչափահաս երեխայի հանդեպ: Դրա միջազգային փորձը կա. ԱՄՆ բազմաթիվ նահանգներում քիմիական ստերջացումը կիրառվում է: Ավելին, ԱՄՆ-ում գործում է պարտադիր կրտման, ստերջացման օրենքը, որն ուժի մեջ է մտել դեռեւս 1990 թվականից: Գերմանիայում, Դանիայում, Կանադայում, Շվեյդիայում քիմիական ստերջացումը կիրառվում է դատապարտյալի համաձայնությամբ: Դեռևս 2007 թվականից քիմիական ստերջացումը կամավոր հիմունքներով գործում է: Որովհետև, այո, շատերը կան, որոնք իրենց համարում են հոգեկան հիվանդ, իրենք չեն կարողանում իրենց անոմալ, անասնական բնազդները զսպել, և իրենց կամավոր համաձայնությամբ և Մեծ Բրիտանիայում մանկապիղծների հանդեպ կիրառվում է քիմիական ստերջացումը: Հիմա մենք նորից այս նախաձեռնությունը դնելու ենք շրջանառության մեջ»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+