Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:46

ՀՀ վարչապետը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը քստմնելի սադրանք որակեց

Այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո։ Այս մասին այսիր՝ մայիսի 7-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այսօր առավոտյան ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի և  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ ծեծկռտուքին:

«Ուզում եմ միանշանակ և անկերկբա ընդգծել իմ վերաբերմունքն՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով, որովհետև այն լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական և պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու այս կառավարությունը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում են բարոյական և հոգեբանական բռնությունների», — ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ տեղեկություններն են տարածում իմքայլական պատգամավորների վերաբերյալ։

Ըստ վարչապետի՝ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը:

Անդրադառնալով երեկ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպմանը՝ Փաշինյանն ասաց, որ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել առ այն, որ ԼՀԿ-ն բռնություններ գործադրելու պլանի անբաժան մաս է կազմում։

«Դիտելով այսօր առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը, մի պարզ հարց եմ տալիս. կներեք, որ այսպիսի մանրամասների մեջ եմ մտնում: Միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այ, այնտեղ, հարց՝ իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած, և երբ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում՝ քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ»,- հարց ուղղեց վարչապետը:

Կատարվածը Փաշինյանը «քստմնելի սադրանք» որակեց՝ նշելով, որ համարում է ամենամեծ պարտությունը, որ ունեցել են հեղափոխությունից հետո:

«Մեզ ուզում են դարձնել իրենց պադյեզդներում ծեծող, ուզում են շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից»,- նշեց նա՝ հավելեով, որ ՀՀ-ում իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ քոչարյանասերժական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկումների կողմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+