Եվս 13 հիվանդ ապաքինվել Է Վրաստանում նոր կորոնավիրուսից։ Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ stopcov.ge, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 623 դեպք, այդ թվում 288 ապաքինված հիվանդ կա։
Արտասահմանից երեք քաղաքացիների տեղափոխել են Վրաստան՝ բուժվելու համար, 9 մարդ մահացել է, 4723 քաղաքացի գտնվում է կարանտինի, իսկ 446-ը՝ ստացիոնար հսկողության տակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







