ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի մարզում կորոնավիրուսի 51 հաստատված դեպք է արձանագրվել, որից վերջին օրերին՝ 26 դեպք: 24 հոգի բուժվել է, 27 հոգի բուժում է ստանում, որից՝ 19 հոգի՝ Քաջարանից, 5 հոգի՝ Գորիսից, 2 հոգի՝ Կապանից, 1 հոգի՝ Մեղրիից։
Մեղրիի հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել էր դեռևս ապրիլի 1-ին, նա ունի ուղեկցող հիվանդություններ և գտնվում է Երևանում՝ բժիշկների հսկողության տակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







