Մինչև այսօր Հայաստանում որևէ դատապարտվածի կամ կալանավորվածի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Նա նշեց, որ այս իրավիճակը մշտապես չի կարող տևել, որովհետև հասկանում են վիրուսի տարածման մասշտաբները, և ինչ-որ պահի ունենալու ենք դեպքեր քրեակատարողական հիմնարկներում։
«Մենք ծրագրեր ունենք՝ ինչպես պետք է գործենք այդ պայմաններում»,- վստահեցրեց նախարարը:
Դիտարկմանը, թե մայիսի 14-ից մարդիկ կկարողանա՞ն տեսնել իրենց հարազատներին կամ հանձնուք փոխանցել, նախարարն էլ ընդգծեց, որ կան ներքին կարգավորումներ, որոնք առանց արտակարգ դրության էլ թույլ են տալիս որոշակի կարգավորումներ անել՝ մեղմելով մարդկանց հոսքը քրեակատարողականներ։
Բադասյանի խոսքով՝ խանութներից գնվող ապրանքները մեկ օր պահվում են, ախտահանվում, նոր հանձնվում են դատապարտյալներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







