Հայաստանում մայիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2884 -ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 1184 քաղաքացի, փաստացի բուժվում է 1648-ը, գրանցվել է մահվան 42 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 28017 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 9-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 2782 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







