Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:58

Արգիշտի Քյարամյանի նշանակումը քաղաքական որոշում է. վարչապետ

Արգիշտի Քյարամյանի նշանակումը քաղաքական որոշում է. վարչապետ

Մեր իրավապահ համակարգը շոկի մեջ է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019-ի Կառավարության կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցի, անդրադարձել է ուժային կառույցներում տարվող կադրային քաղաքականությանը:

Նա նկատել է, որ ոստիկանության, ԱԱԾ-ի աչքի առաջ տեղի է ունեցել մի բան, որը երկար տարիներ իրենց ներշնչվել է, որ հնարավոր չէ և չի կարող տեղի ունենալ։ Խոսքը 2018 թ. հեղափոխության մասին է։ Իրենք նայել են ու իրենց աչքերին չեն հավատացել։ Հիմա էլ շատ մարդիկ նայում են ու չեն հավատում։

«Խնդիրը հետևյալն է՝ օգնել համակարգերին հաղթահարել շոկը։ Հասկանալ, որ իրենց ավելի բարձր, ավելի ազնիվ, ավելի պետական առաքելություն է սպասվում։ Եվ ես ամենամեծ պրոբլեմը այդ շոկն եմ համարում»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ օգնելու տարբերակներից մեկն էլ բարեփոխումներն են, որն արդեն իսկ ընթացքի մեջ են ոստիկանության մասով։

Վարչապետը հիշեցրել է իր խոսքերը, որ պետական կառավարման համակարգում, նաև իրավապահ կառույցներում չի լինելու կադրային ջարդ:

«Մենք չենք ուզեցել գալ, մարդկանց բաժանել հեղափոխականների և հակահեղափոխականների, որովհետև սա ոչ թե հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունն է, այլ սա 2018 թ. թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունն է: Եվ յուրաքանչյուր քաղաքացի, ոստիկան, դատավոր, քննիչ իր շանսն ունեցել է: Բայց ես ձեզ հետ համաձայն եմ, որ այդ ժամանակն արդեն սպառվում է: Նրանք, ովքեր օգտագործել են այդ շանսը, մեր գլխի վրա տեղ ունեն, ովքեր չեն օգտագործել շանսը, պետք է նոր աշխատանք փնտրեն իրենց համար»,- շեշտեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակմանը:  Նա ընդգծեց, որ կայացրել է քաղաքական որոշում, որ Արգիշտի Քյարամյանն այդտեղ պետք է աշխատի, դա աշխատանքային անհրաժեշտություն է համարել:

«Իմ քաղաքականությունը եղել է այն, որ ոստիկանությունում և ԱԱԾ-ում դրսից նշանակումներ չեն արվել՝ խոստման համաձայն, որ այդ համակարգերը պետք է ունենան հնարավորություն: Հիմա եկել է ժամանակը գնահատելու և վերագնահատելու արված աշխատանքի արդյունավետությունը և այո, կարելի է դա ազդարարել որպես մի փուլի մեկնարկ, որտեղ կլինեն նաև դրսից նշանակումներ, իհարկե, մի քիչ կարող է կուլբիտային լինի, օրենսդրական միջանցքներով, բայց դա լավ է: Լավ է, որ կա այդ դժվարությունը:

Որովհետեւ ուղիղ նշանակումները կարող են ջարդել համակարգի զինվորական տրամաբանությունը: Այդտեղ մեր քաղաքական շահերից նահանջեցինք հանուն համակարգի: Մեր հույսն այն է, որ պետական համակարգերը կգնահատեն մեր վերաբերմունքը: Ոչ թե ոմանք կառիթավորվեն մեր վերաբերմունքից, այլ կգնահատեն»,-ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+