Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:07

Ոստիկանները գողություններ են կազմակերպել, որ պարգևատրում ստանան. Փաշինյան

Ոստիկանները գողություններ են կազմակերպել, որ պարգևատրում ստանան. Փաշինյան

Հանցագործությունների թիվը նախորդ տարվա ընթացքում աճել է 42 հազարով կամ 21 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը և վարչապետին հարցրեց՝ ինչով է պայմանավորված այս աճը, գուցե քաղաքացիները սխալ են հասկացել ժողովրդավարության ընկալումը, այլ մոտեցում են ցուցաբերում։

Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ իրենք ներդրել են բացահայտումների դիմաց պարգևատրումների համակարգ, որը որոշ դեպքերում աշխատել է հակառակ իրենց նախատեսածի։ Վարչապետը պատմեց, որ ոստիկանության բաժիններից մեկի ղեկավարը գողերի հետ պայմանավորվել է, որ նրանք գողություն անեն, իսկ իրենք գան գողոնը գտնեն և պարգևավճար ստանան։

«Վերջերս պարզվեց մի դեպք, որ ոստիկանության բաժնի պետը և անձնակազմի որոշ ներկայացուցիչներ թաղի հանցագործների հետ պայմանավորվում են, որ նրանք գնան գողություն անեն, իրենք բացահայտեն և պարգևավճար ստանան։ Ո՞ւմ մտքով կանցներ նման բան»,-ասաց նա:

Փաշինյանը ներկայացրեց նաև այլ խնդիրներ, որոնք կարող են հիմա հանդիսանալ պատճառ հանցագործությունների թվի աճի համար։

Նա  նշեց, որ կալանավորված անձանց թվով Հայաստանը եղել է մտահոգիչ տեղերում, իսկ այսօր այդ խնդիրը լուծվել է: Վարչապետը նաև նշեց, որ գողության համար ներգրավված անձիք կան, որոնք նախաքննության ժամանակ նոր գողություն են անում:

«Մենք այսօր ունենք գողության համար որպես մեղադրյալ ներգրավված անձինք, ովքեր դատարանի կողմից կալանքից ազատ են արձակվում՝ խափանման միջոց է ընտրվում ստորագրություն չհեռանալու մասին, իրենք նախաքննության ընթացքում նոր գողություն են անում։ Կա նաև 3–րդը,  2018 թվականի հեղափոխությունից հետո, հեղափոխական կառավարության նկատմամբ, այդ թվում ձեր կուսակցության կողմից քաղաքական ճնշում էր գործադրվում համաներման հետ կապված, դա նաև դրա արդյունքներից մեկն է, որովհետև ես էլ եմ բանտից համաներումով դուրս եկել, բայց ընդհանուր առմամբ համաներումը համարում եմ շատ վատ գործիք, որովհետև գործնականում համաներման ազատ արձակվածների 60–70 տոկոսն առաջիկա 1–2 տարվա ընթացքում բռնվում է նոր հանցանք կատարելու մեջ»,– ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նշեց, որ Ոստիկանության և իրավապահ համակարգի էֆեկտիվության խնդիրը ևս կա, որը առանձին քննարկման թեմա է։ Անդրադառնալով օրենքով գողերին, նշեց, որ իրենց աշխատանքը պրոֆեսիոնալ հանցագործություններ կազմակերպելն է: Նրա խոսքով՝ մեկ կարևոր քայլ իրենք արդեն արել են և դա հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարի օրենսդրությունն է։

«Ես չգիտեմ հանրության շրջանում ինչ պատկերացումներ կան օրենքով գողերի մասին, բայց այդ մարդկանց աշխատանքը հանցագործություններ կազմակերպելն է։ Օրինակ՝ ստանալ ինֆորմացիա, որ այս ինչ տանը կա լավ բան և կարելի է գողանալ, ինֆորմացիան փոխանցել պոտենցիալ հանցագործին, նրան ուղարկել գողության, նրան տալ իր փայ բաժինը, վերցնել սեփական բաժինը և ինֆորմացիա բերողին տալ իր փայ բաժինը։ Նոր քրեական դատավարության օրենսգրքով՝ կալանքի փոխարեն ներդնելու ենք էլեկտրոնային բրասլետի համակարգը, որը խափանման միջոցի տակ գտնվող մարդու հետագիծը թույլ է տալու բացահայտել»,- ընդգծեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+