Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:18

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն, օր օրի ավելի է խորանում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի փոխհարաբերությունները: Ըստ թերթի տեղեկությունների, անգամ ապրիլի 21-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ պետք է որոշում կայացվի` կա՛մ ինքն է մնում իր պաշտոնին, կա՛մ նախարարը, քանի որ իրենք համատեղ նույն ոլորտում չեն կարող աշխատել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչության նիստի ժամանակ տեսնելով, որ իսկապես իրավիճակը թեժ է, Մխիթար Հայրապետյանին հորդորել է սպասել: Տեղեկություններ կան, որ հնարավոր է առաջիկայում վարչապետը կառավարությունում Հայրապետյանին ինչ-որ մի պաշտոնի նշանակի՝ այդկերպ լուծելով առկա լարվածությունը:

Նշվում է, որ նախարար Արայիկ Հարությունյանը «փակել» է բոլոր ինֆորմացիաներն օրենսդիրի համար ու կրթական բարեփոխումների առկա փոփոխությունների վերաբերյալ ո՛չ Հարությունյանն է քայլեր ձեռնարկում, և ո՛չ էլ թույլ է տալիս, որ այդ բարեփոխումներն իրականացվի օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովի կողմից, ինչի համար էլ նման լարվածություն է առաջացել Հայրապետյանի եւ Հարությունյանի միջև:

Թե  Մխիթար Հայրապետյանը,  թե Արայիկ Հարությունյանը չեն ցանկացել որևէ բան մեկնաբանել:

2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 962 հազար 100 էր: Այսինքն` 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 5200-ով է պակասել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ բոլոր մարզերում: Մյուս կողմից մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երևան, որտեղ և բնակություն է հաստատում: Նշենք, որ Երևանի բնակչության թվաքանակը 2200-ով ավելացել է: Բացի մշտական բնակչության թվաքանակի նվազելուց, պակասել է նաեւ ծնվածների թիվը. եթե 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ծնվածների թիվը կազմել է 8297, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 7952, իսկ ահա այս տարվա ապրիլի 1-ին՝ 7578: Այսինքն՝ ծնվածները 374-ով պակասել են: Մյուս կարևոր ցուցանիշը այն է, որ մահացածների թիվն է պակասել, մեկ տարվա ընթացքում՝ 18-ով:

3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ  հուրախություն բնապահպանների և հատկապես Ամուլսարի հանքի դեմ պայքարողների, անսպասելիորեն աշխատանքից ազատվեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Թերթի տեղեկություններով՝ Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, անգործ չի մնա՝ նա միջազգային կազմակերպություններից մեկից բավականին բարձր աշխատավարձով փորձագետ աշխատելու առաջարկ է ստացել:

4․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած ոչ բոլոր անձինք են ներկայացրել՝ միանվագ աջակցություն ստանալու համար: Միջոցառման շրջանակներում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվել 10 զոհված անձանց հարազատներին, առողջությանը ծանր վնաս հասցված 8 անձանց և առողջությանը միջին ծանրության վնաս հասցված 31 անձանց: Ընդհանուր առմամբ ծախսվել է 575 մլն դրամ՝ այդ անձանց աջակցելու համար:

Չնայած նախագծի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նշել էր, թե մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց թիվը հստակ չէ, սակայն միևնույն ժամանակ ներկայացրել էր Հատուկ քննչական ծառայության պատասխանը, որ ծանր և միջին ծանրության վնասվածք ստացել է 63 քաղաքացի, նրանցից 32-ը՝ ոստիկան:

5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ պետական գերատեսչություններում շարունակում են աշխատավարձերից պահումներ անել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: ԱԱԾ աշխատակիցներից ահազանգ է ստացվել, որ մինչև մայորի կոչում ունեցողներին պարտադրում են 5, իսկ ավելի բարձր կոչում ունեցողներին՝ 10-15 հազար դրամ փոխանցել ֆոնդին:

ԱԱԾ-ում դժգոհ են՝ համարում են, որ իրենք նախկինների դոսյեները զննելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու ազգանվեր գործով են զբաղված և պետք է լրացուցիչ վարձատրվեն ու նման մասհանումներ չպահանջեն իրենցից:

6․ «Փաստ» թերթը գրում է, որ վերջին շրջանում ակտիվացել են բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների և ԱԺ պատգամավորների՝ մանդատը վայր դնելու մասին խոսակցությունները։

Ճիշտ է՝ նման տեղեկություններ շրջանառվում են պարբերաբար, սակայն, դատելով մամուլում տեղ գտած տեղեկություններից, այս անգամ խոշոր կադրային փոխատեղումներ են սպասվում։

Փաշինյանն իր վերջին ուղիղ եթերներից մեկում հայտարարեց, թե իրենք մտադիր են մաքրել պետական կառավարման համակարգը, քանի որ այնտեղ աշխատում են նախկինների համախոհներ, ովքեր փորձում են սաբոտաժ կատարել ներկայիս իշխանության նկատմամբ։ Փաշինյանը սկսել է գիտակցել, որ արտակարգ դրության ավարտից հետո հանրային դժգոհությունների նոր պիկ է տեղի ունենալու, քանի որ տնտեսության ժամանակավոր դադարի և արտաքին առևտրային գործընկեր երկրներում տեղի ունեցող զարգացումները պայմաններ են ստեղծել, որպեսզի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն էլ ավելի բարդանա, ինչն այսօրվա պայմաններում կառավարությունն ի վիճակի չէ կանխել։

Ուստի, որպեսզի թույլ չտա, որ դժգոհությունների նոր ալիքը իր դեմ ուղղվի, Նիկոլ Փաշինյանը փորձում է այնպիսի քայլերի դիմել, որոնց միջոցով կարող է հույսեր ներշնչել հանրությանը, ինչը և անելու է։

Փաշինյանը հնարավորություն ունի արտակարգ դրության ավարտից հետո բացառապես պրոֆեսիոնալներից բաղկացած հակաճգնաժամային թիմ ձևավորել, որի աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի քայլեր ձեռնարկել ճգնաժամն արագ ու անցնցում հաղթահարելու համար։ Սակայն հարց է, թե Փաշինյանը կօգտվի՞ այդ հնարավորությունից, թե՞ ինչպես միշտ իր նշանակումները կհիմնվեն միայն քաղաքական նպատակահարմարության վրա:

7․ «Իրավունք» թերթը գրում է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երեկ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Կառավարության մոտ կանգնած թերթի աղբյուրների պնդմամբ՝ չհաշված Էրիկ Գրիգորյանի դեմ աշխատող մերձիշխանական շրջանակների՝ վերջինիս հեռացման պատճառը մեծապես կապված է Ամուլսարի հետ:

Ըստ շրջանառվող խոսակցությունների` «Լիդիանի» ու կառավարության միջև գործարք կա՝ Ամուլսարի նախագիծը վաճառելու:

8․ «Իրավունք» թերթը գրում է, որ ըստ տեղյակ աղբյուրի` 28-ամյա Արգիշտի Քարամյանին սրընթացորեն ԱԱԾ փոխտնօրեն նշանակելը պայմանավորված է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հանդեպ վարչապետի ծայրահեղ անվստահությամբ: Թեև գնդապետ Մարտիրոսյանը լուռումունջ «այո» է ասում Նիկոլի նույնիսկ ամենաաբսուրդ հանձնարարություններին, այդ թվում` «սատանա բռնելու», սակայն նա  կասկածում է, որ ԱԱԾ-ն սաբոտաժ է անում իր քմահաճույքները, գումարած դրան` նա կասկածում է, որ պահպանվել են գաղտնի կապեր Արթուր Վանեցյանի հետ: Շշուկներ կան, որ վարչապետիհամար վերջին կաթիլի դեր խաղաց Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի փախուստը, և նա որոշեց ԱԱԾ-ի գլխին «հեղափոխական կոմիսար» կարգել 28-ամյա Քարամյանին` առանց ավելորդ «թիթիզությունների»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+