Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:43

Այլ պետություններում տեղակայված ապօրինի հարստությունները պետք է վերադարձնել 

Այլ պետություններում տեղակայված ապօրինի հարստությունները պետք է վերադարձնել 

Ապօրինի ծագում ունեցող ունեցվածքի վերադարձի հետ զուգահեռ պետք է լրջորեն զբաղվել ՀՀ-ից դուրս հանված ակտիվների վերադարձի խնդրով։  Այս մասին այսօր ԱԺ-ում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Քոչարյանի համոզմամբ՝ հսկայական ծավալների ակտիվներ դուրս են բերվել ՀՀ-ից դեպի Եվրամիության երկրներ, Ռուսաստան, Արաբական Էմիրություններ եւ ԱՄՆ։

«Օտարերկրյա պետություններում տեղակայված ապօրինի հարստությունների վերադարձը պետական բյուջե պետք է դարձնել համընդհանուր օրակարգի հարց՝ ներգրավելով ՀՀ քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայությանը, քանի որ խնդիրը համակարգային լուծում է պահանջում»,- ասաց պատգամավորը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ են հստակ պլանավորված գործողություններ, որոնք նախ եւ առաջ պետք է ուղղված լինեն այդ ակտիվների տեղակայումը բացահայտելուն։ Այնուհետեւ, ինչպես ասաց Քոչարյանը, պետք է ուսումնասիրել եւ պարզել ՀՀ-ի համար առավել բարենպաստ օրենսդրություն ունեցող երկիրը եւ թիրախավորել այդ իրավազորությունները։

«Այս պարագայում անգնահատելի է միջազգային համագործակցությունը, որը կարելի է օգտագործել բավականին արդյունավետ կերպով։ Օրինակ՝ Եվրամիության մի տարածքում վարույթ հարուցելով՝ այն ճանաչում են Եվրամիության մյուս պետությունները, եւ վերջիններս պարտավոր են համագործակցել վարույթ հարուցած երկրների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է նաեւ ուսումնասիրել ՀՀ-ի վավերացրած միջազգային համաձայնագրերի էությունը։ Քոչարյանը նկատեց, որ միջազգային համագործակցությունը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել սահմանված լծակները, եւ դրանից հետո անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել ՀՀ-ի տարածքից դուրս գտնվող ակտիվների սառեցմանը եւ վերջապես վերադարձմանը։ «Վերոնշյալ քայլերի հաջորդականությունը հետապնդում է միայն մեկ նպատակ, այն է՝ պետական բյուջե վերադարձնել այն ամենը, ինչ պատկանում է ժողովրդին ու երկրին եւ ոչ անհատներին»,- եզրափակեց Քոչարյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+