ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարություններին։
«Ես կարծում եմ, որ Սերգեյ Լավրովի և Զաքիր Հասանովի վերջին հայտարարությունները շատ լուրջ քննարկման պետք է արժանանան, որոնց համար ակնկալում ենք հանգամանալից պատասխան»,- ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին իրենց խմբակցություն կհյուրընկալեն ՀՀ արտաքին գործերի նախարարի Զոհրաբ Մնացականյանին և հարցեր կուղղեն:
«Եկեք կեղծ հայրենասիրությամբ, «ոչ մի թիզ հող թշնամուն» լոզունգներով չփորձենք քողարկել այն ռիսկերը, որոնք պարունակում են այդ հայտարարությունները»,- ասաց նա:
https://www.youtube.com/watch?v=BMMtjDQszDU
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






