ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ մինչ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը Արգիշտի Քյարամյանը վարչապետի որոշմամբ ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նա նշանակվել էր մայիսի 4-ին՝ ազատվելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։
Արգիշտի Քյարամյանը ծնվել է 1991 թ․, մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում։
Կրթություն
2013թ. –ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան
2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը
2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունեություն
2013-2014թթ. — ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ
2016թ. ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազության դատախազ
2016-2018թթ. — ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության դատախազ
2018թ. հունիսի 8-ից — ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ
2018թ. հուլիսի 10-ից — ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետ
2019թ. փետրվարի 15-ից — ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ
2019թ. մարտի 1-ից – ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական
2019թ. ապրիլի 10-ից — ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ
2019թ․ ապրիլի 25-ից — ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






